ArmComedy հաղորդման հաղորդավար Սերգեյ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իր հայտնի սվիտերին` գրելով հետևյալը.
«Այս օրերին ինձ հաճախ են հարցնում իմ սվիտերի մասին.. ինչո՞ւ է այն այդքան մեծ ու տխուր.. բանն այն է, որ այն ձեռք եմ բերել, երբ դեռ 20-քանի տարեկան էի և հույս ունեի մեծանալ, ուժեղանալ ու աժդահա դառնալ... բայց ճակատագիրը այլ բան էր նախատեսել.. աժդահա այդպես էլ չդառա, բայց հույսը... հույսը դեռ մնացել է.. և այսօր ես այս սվիտերը չեմ կրում, ես կրում եմ հույսը.. կրծքիս վրա.. հպարտ, բայց լուռ.. շնորհավոր մարտի 8, սիրելի սեռ...»