▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է պետք Կոստանյանին արտաշիրիմումը. galatv.am

Galatv.am-ը գրել է. ՀՀ կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա իրականացնող  բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերին է մոտեցել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: Երեք տարի առաջ բանակում զոհված սպա Արտակ Նազարյանի մայրը դիմել է Գ. Կոստանյանին, ինչին ի պատասխան, վերջինս ասել է.   «Մենք բազմիցս բոլոր հանցագործությունների եւ ձեր դժբախտությունների  հետ կապված  մտքեր ենք փոխանակել, եւ ձեռնարկել եք համապատասխան միջոցներ, եւ բոլորդ էլ գիտեք, որ յուրաքանչյուրիդ գործի հետ կապված ես ներգրավվածություն  եմ ունեցել, եւ իմ ներգրավվածությունը դեռեւս շարունակվում է, եւ այն հանգամանքը, որ այդ գործերից որեւէ մեկը  ոչ կասեցված եւ ոչ կարճված է, կամ որեւէ այլ կերպ ավարտված հայտարարված չէ, դա նշանակում է, որ այդ բոլոր գործերն իրենց ամբողջութամբ շարունակվում են քննվել»:  Սակայն Արտակ Նազարյանի մայրը մեկ անգամ եւս հիշեցրել է, որ իր որդու սպանության քրեական գործը կասեցված է, եւ առաջխաղացում չկա:

«Առաջխաղացումը ընդամենը պայմանավորված է  հետեւյալով՝ մենք դա էլ ենք իրար հետ քննարկել, դա ես եմ անձամբ ձեզ ասել, որ քրեական գործի նախաքննությունը հասել  է այն փուլը, որ այլ ապացույցներ ձեռք բերելը պայմանավորված կլինի միայն էքսգումացիայի արդյունքներով, իսկ դա կարելի է անել բացառապես ձեր համաձայնությամբ»,- ի պատասխան ասել է գլխավոր դատախազը: 

Առավել մանրամասն՝  սկզբնաղբյուր կայքում և Galatv.am-ի տեսանյութում.

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին