▲ Դեպի վեր

Կիրակի, 23.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«Ինչո՞ւ է Փաշինյանի տեղափոխությունը կազմակերպվում հարայ-հրոցով». Թագուհի Թովմասյանը՝ ՄԻՊ-ին

«Վարչապետի կորտեժի աղմուկը լսում ենք բոլորս: Ինչո՞ւ է անհրաժեշտ վարչապետի տեղափոխությունը կազմակերպել աղմուկ-աղաղակով, հարայ-հրոցով»,- «Հանրային աղմուկը՝ որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ, գործող իրավական լուծումներ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՄԻՊ Անահիտ Մանասյանին այս հարցն ուղղեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Անահիտ Մանասյանը պատասխանեց, որ այդ հարցը իր համար կլինի լրացուցիչ ուսումնասիրության հարց. «Եվրոպական պետություններ իմ բազմաթիվ այցերի ժամանակ տեսել եմ, որ շատ բարձր է ոչ միայն այդ երկրի պաշտոնատար անձին ուղեկցող կորտեժային աղմուկը, այլ նաև՝ օտարերկրյա ներկայացուցիչներին ուղեկցող: Այս թեման մեր տեսանկյունից կարող է լինել շատ կարևոր ուսումնասիրության առարկա և եթե լինեն բացահայտումներ, որ սա մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց է, կկարողանանք նաև իրավասու պետական մարմինների հետ այս հարցը հաղորդակցության առարկա դարձնել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին