«Նոյեմբերի 8-ին կայանալիք ԱՄՆ նախագահի ընտրություններին ամերիկյան իշխանություններն աշխարհի բազմաթիվ երկրներից դիտորդներ են հրավիրում Միացյալ Նահանգներ։ ԱՄՆ է մեկնելու նաև ՀՀ երիտասարդ քաղաքական գործիչներից կազմված մի խումբ, որտեղ մեկական ներկայացուցիչ է լինելու իշխող ՀՀԿ– ից և ՀՅԴ-ից, «Ազատ դեմոկրատներից», «Քաղաքացիական պայմանագրից», «Լուսավոր Հայաստանից» և այլն։ Թեկնածուների ցանկը ներկայացրել է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, այն մի քանի ամիս քննարկվել է ԱՄՆ պետդեպարտամենտում և վերջապես հաստատվել է. խումբը մեկնելու է նոյեմբերի սկզբին և այնտեղ է անցկացնելու մոտ 15 օր՝ հետևելով ընտրությունների ընթացքին։ Մեր տեղեկություններով, խմբի նախնական կազմում է եղել նաև ՀՀԿ գաղափարախոսներից մեկը՝ «Արարատ» հեռուստաընկերության տնօրեն Միհրան Հակոբյանը։ Սակայն վերջնական ցուցակում նրա անունը բացակայում է։ ԱՄՆ դեսպանության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Հակոբյանի թեկնածությունը մերժելու համար հիմք է հանդիսացել վերջին իրադարձությունների ժամանակ նրա պահվածքը, մասնավորապես ֆեյսբուքյան ստատուսները և հատկապես հուլիսի 27-ին կատարած նրա համառոտ գրառումը. «Սատկացնելու ժամանակը»։ ԱՄՆ այցելություններով զբաղվողները գտել են, որ ֆաշիստական գրառումներ անողները տեղ չունեն իրենց դեմոկրատական երկրում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։