Վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գեւորգ Աճեմյանը հայտարարել է, որ դուրս է գալիս «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունից։
«Սիրելի ընկերներ, «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու դիմում եմ գրել։ Իսկ թե ինչու, լայվով կմանրամասնեմ», - գրել էր նա ֆեյսբուքի իր էջում:
Ավելի ուշ, նա ուղիղ միացումով մանրամասնեց, թե ինչու է դուրս գալիս կուսակցությունից, իսկ վերջում կոչ արեց չքվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին:
Հիշեցնենք, որ Գեւորգ Աճեմյանն այս տարվա հուլիսին հրաժարական տվեց ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնից։
Նշենք, որ մամուլում եւ սոցիալական ցանցերում տեղեկություն հայտնվեց, որ Գեւորգ Աճեմյանը հարում է Կյանքի խոսք աղանդին։ Նա հաստատեց այս ինֆորմացիան, ինչը սոցիալական ցանցերում բուռն քննարկման առիթ դարձավ։