ASEKOSE.am-ը նամակ է ստացել, որտեղ նշվում է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում Դատախազությունը ստուգումներ է իրականացնում՝ կապված մի շարք խախտումների հետ: Նամակում մասնավորապես նշվում է, որ Արամ Խաչատրյանի պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ առողջ դատապարտյալներ տարիներով որպես հիվանդ մնացել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում և մեծ քանակությամբ դեղեր են դուրս գրվել՝ առողջ դատապարտյալների անվան տակ: Ըստ նամակի՝ Դատախազության ստուգումները կապված են նշված խախտումների հետ:
ASEKOSE.am-ի թղթակիցը մեկնաբանություն խնդրեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանից, ով նշեց, որ Դատախազությունը տարբեր քրեակատարողական հիմնարկներում պարբերաբար ստուգումներ է անցկացնում, ինչը չի խոչընդոտում քրեակատարողական հիմնարկների բնականոն աշխատանքին, և սա հերթական ստուգումն է: