ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երբ 2016 թ. Սերժ Սարգսյանը կորցրած տարածքների մասին արտահայտվեց 800 հեկտար «ոչ կարևոր նշանակության տարածքով», ոչ մեկս չներեցինք, անգամ հիմա , երբ անցել է տարիներ չենք ներում ու ամեն անգամ վերհիշում ենք:

Երեկ իմ գործընկերն է ասել «3 կամ 5 կիլոմետր է , մի դիրք, ոչ կարևոր բան» ու այնքան հանգիստ, որ կարծես մի հատ էլ զարմացել է, թե ինչո՞ւ ենք էսքան մտահոգ, կարող ենք ուշադրություն չդարձնել, դե մի դիրք է էլի, այն էլ մարդ չի եղել եկել վերցրել են: Հարցեր.
Ինչո՞ւ մարդ չկար:
Ի՞նչ եք անում դուք, որպես վերահսկող անձ, ով ոլորտի օրենսդիր մարմնի ներկայացուցիչ և պատասխանատու է:
Ինչո՞ւ չներեցիք Լելե Թեփեի կորուստը, որն աններելի է իսկապես, բայց նորմալ եք վերաբերվում Սև լճերի կորստին՝ իմանալով դրա վտանգները:
Հարցերը շատ են, բայց էդքանն էլ մտածի լավ է:
Զուսպ մարդկանց կարոտ մնացինք»:
Ադրբեջանական զորքը հայ զինվորներից 15 մետր հեռավորության վրա էր. նկարահանումներ՝ Վերիշենից
Ադրբեջանցիներին վերջնաժամկետ են տվել Սև լճի տարածքից հեռանալու համար, այլապես ուժ կկիրառեն


