Հայաստանում ինչպես ամենինչ, այդպես էլ x-faktor նախագիծը զարգանում է էվոլուցիոն ճանապարհով՝ ուշ-ուշ և ուշացած: Հայաստանում կարծես չենք կարող հասնել նրան, որ միջազգային ֆորմատի նախագիծը չվերածենք ԽԾԲ-ի ՝ խնամի, ծանոթ, բարեկամի: Վերջերս x-faktor նախագծի մասնակից Ռոզա Ցպնեցյանը, որը մասնակցության հայտ էր ներկայացրել ՌԴ Սամարա քաղաքից և տեսազանգի միջոցով անցել հաջորդ փուլ, այն պայմանով, որ ժամանի Հայաստան հաջորդ փուլին մասնակցելու համար: Ռոզան ժամանեց Հայաստան, երգեց հաջորդ փուլին և անցավ, ի դեպ պետք է նշել, որ երգեց կատարյալ և ստացավ երեք այո, սակայն վերջինիս կատարյալ կատարումը չցուցադրվեց x-faktor նախագծի եթերում, ինչու՞: Այստեղ ծագում է մեծ հարց, եթե x-faktor նախագծի նպատակն է գտնել տաղանդավոր x-ին, ապա ինչու տաղանդավորներից մեկը չցուցադրվեց եթերում, հետևություն, որ x-faktor նախագծում եթերում հայտնվելու բախտ են ունենում, կամ Արթուր Բաղդասարյանի նման «քանքարները» կամ էլ նրանք, ովքեր … Հիմա հարց է ծագում, ինչքանով է կարևոր x-faktor նախագիծը հայ հեռուստատեսային իրականության մեջ,եթե այն մի շարք եվրոպական երկրներում հայտնի է որպես սիրված հեռուստանախագիծ, ապա Հայաստանում` ով ինչպես կամենա: Ի դեպ հարկ է նշել, որ x-faktor նախագծի մասնակիցների մեծամասնությունը Նադեժդա Սարգսյանի դո-ռե-մի համույթի սաներն են, որոնք նախագծում չեն նշում, որտեղ են ուսանել կամ ուսանում, հետևաբար «երգչուհի» Էմմի ժյուրիի անձնակազմում լինելը, լավագույն հնարավորություն է սաներին «իրացնելու» համար: Ռոզան հեռացավ Հայաստանից: Հետևությունը թողնում եմ Ձեզ… Վերջում վայելեք Ռոզա Ցպնեցյանի կատարյալ կատարումը, որը չանցավ նախագիծը` իր տաղանդավոր լինելու պատճառով…
Հեղինակ` Մարգո Բաղինյան