▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ 3 հատ ձու կա, Հայր Պետրոսի՞նն է...Արամ Առաջինի յուրօրինակ նախաճաշն ու օրը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի քահանայական ձեռնադրության և օծման 50 ամյակի առիթով Անթիլիասի հոգևորականները ուշագրավ ֆեյսբուքյան ձեռնարկ են նախաձեռնել:

 

 

 

 

 

 

 

ՈՒղիղ միացման միջոցով ներկայացվել է, թե ինչպես է Արամ Առաջինը սկսում իր օրը՝ նախաճաշից մինչև օրակարգի ձևավորում ու քննարկում, մինչև առավոտյան աղոթք:

ՈՒղիղ միացման ժամանակ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը պատասխանել է նաև Անթիլիասի քահանաների հարցերին՝ աչքի ընկնելով իր սուր մտքով, նաև հումորով:

«Ձեզմէ շատերուն փափաքին հիման վրայ, այսօր այս իւրայատուկ օրուան առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի աբեղայական ձեռնադրութեան եւ օծման այս օրը, խնդրեցինք Վեհափառ Հօրմէն, որ իր հետ անցընենք իր առօրեան՝ տեսնելու համար թէ ինչպէ՞ս կ՚անցնի ընդհանրապէս Վեհափառ Հայրապետին օրը եւ աւելի մօտէն ծանօթանալու Հայրապետին»,-նշված է ուղիղ միացման  նկարագությունում։

 

Տեսանյութը՝ Կիլիկիա TV-ի ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին