1. Մարդիկ ավելի բարեհամբույր էին: Մունաթ, «տապոռ» դեմքերը քիչ էին:
2. Անորակ սերիալներ չկային:
3. Մեր շատ սիրելի կուկուռուզնիկը կար, որը շատ արագ կերան:
4. Երթևեկությունն թեթև էր` այսքան գարշելի չէր:
5. Որոշ պոզիտիվ ժամանցի վայրերը փոխարինվեցին ինչ-որ խանութներով կամ բուտիկներով:
6. Կանաչ տարածքները ավելի շատ էին: Ոչ մի Հյուսիսային պողոտա չկար, որը անապատից ոչինչով չի տարբերվում, ու որտեղ կարող ես` ուղտի վրա նստած զբոսնես: Իրականում Հյուսիսային պողոտան կառուցվել է տեղի բնակիչներին բռնի ուժով տարհանելուց հետո:
7. Գների անիմաստ բարձրացում է տեղի ունեցել, ու բազմաթիվ մարդիկ չեն կարողանում իրենց կարիքները հոգալ:
8. Շատացել են այն մարդիկ, որոնք մեջքով առաջ են գնում, ու բազմաթիվ նպատակասլաց անձանց տեղ չեն տալիս՝ կոպիտ լեզվով ասած փորձում են էշի տեղ դնել: Ուղղակի էդ առաջ գնացողներին ես կոչ եմ անում երբեմն հիշեն մանկատան երեխաներին ու ծերանոցներին:
9. «Ցիրկը տրաքցրին քաշվան ղրաղ»:
10. Գուցե կան բաներ, որոնք փոխվել են դեպի լավը, բայց գերակշռում է հակառակը: