▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչիս է պետք Հանրային հեռուստատեսությունը

Հովանավորեք...

 

Ըստ հայաստանյան հեռուստաընկերությունների մեծ մասի << հեղինակավոր >> գաղափարախոսության,մեր հասարակությունը ոչ միայն նախընտրում,այլև խելքը գցելու չափ սիրահարված է հենց այն հեռուստաուղղվածությանն ու հաղորդումների ձևաչափերին,որոնցով արդեն քսան և ավելի տարիներ բռնաբարվում է հեռուստաեթերը:

Անկեղծ,վաղուց հայաստանյան հեռուստաեթերն ինձ համար ցանկալի չէ /եթե մեղմ ասեմ /:

Շնորհիվ` << Չես ուզում` փոխիր ալիքը >> կարգախոսի,հայաստանյան հեռուստաալիքներ գրեթե չեմ այցելում:Բացառությամբ շատ հազվադեպ դեպքերի,երբ այս կամ այն հաղորդաշարի հյուրերն արժանավայել մարդիկ են,խոսքն ու խորաթան էլ` արժեքավոր:

Այս պարագայում հարց է ծագում,թե ինչիս է պետք,ասենք, << Հանրային Հեռուստատեսությունն >> իր ողջ շքախմբով,եթե` ես,ի դեպ,որպես այդ կառույցի գոյությունն ու գործունեությունն ապահովող հարկատուներից մեկը գրեթե չեմ օգտվում վերջինիս ծառայություններից:

Ստացվում է,որ շատերն իրենց գրպանից վճարում են,որպեսզի ոմանք իրենց կամակատարություններն իրականացնեն,<< աստղիկներ>> բազմացնեն սեփական` բիզնես-նպատակների համար,սեփական կալվածքների ընդարձակություններն ապահովեն` վաստակելով կլորիկ գումարներ,և դեռ մի բան էլ հաթաթա տան,թե` << չես ուզում,փոխի"ր ալիքը >>:

Էլ չխոսեմ` հեռուստալսարան կոչվող կարևորագույն երևույթի մասին,որի կրթման ու դաստիարակման հարցում հեռուստատեսությունների դերն ու նշանակությունն ավելորդ է նշել ինչ ազդեցություն ունի:

Եթերային տարրական պահանջներ սահմանված չեն:

Գրեթե բոլոր բանավեճերը` << բազառ >>-ի են վերածվում: Ում ասես հաղորդման հյուր են դարձնում,սրանք էլ առանց վատ զգալու իրենց տգիտությունն են պարտադրում էս հասարակությանը:Մեկ-մեկ մտածում եմ,թե լավ,այ մարդ,իրոք այդ կարգի մարդիկ չեն հասկանում,որ հեռուստալսարանն ախր նաև` կիրթ ու բարձրաճաշակ հատված ունի: Ոնց են բացահայտ ընդգծում իրենց տգիտությունը:Լավ,ինչ արած,որ տգետ են,բայց գոնե սեփական շահերից ելնելով քողարկեն դա:

Մեկն էլ կասի` ինչու թաքցնեն,եթե հզորների հովանավորությունն են վայելում:Մնում է ասել,որ նմանը` նմանին է արժանի:

Հովանավորեք:

 

Ազատ Աբրահամյան 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին