▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչի՞ց է առաջանում շիզոֆրենիան

Նյարդային բջիջների կենսունակությունը կախված է նրանց՝ մահացած կամ շարքից դուրս եկած մոլեկուլների ժամանակին հեռացնելու ընդունակությունից: Եթե այդ ընդունակությունը խախտված է, ապա ուղեղում կսկսվեն լուրջ խնդիրներ, ընդհուպ մինչև Ալցգեյմերի հիվանդություն և շիզոֆրենիա:

Շիզոֆենիայի բուժման համար նախատեսված դեղերի միայն կեսն են ազդում այնքանով, որքանով որ անհրաժեշտ է: Ինչու՞: Հիվանդության ախտանիշները բավականին մշուշոտ են, շատ հաճախ անհասկանալի, թե ինչո՞վ են դրանք կապված իրար: Հետազոտողները, բնականաբար, փորձում են շիզոֆրենիայի «արմատը» գտնել, բայց միշտ չէ, որ դա նրանց հաջողվում է: Այսպես, Թել Ավիվի համալսարանի փորձագետները կարծում են, որ շիզոֆրենիայի պատճառը կարող է թաքնված լինել նեյրոններում աուտոֆագիայի գործընթացների խախտման հետ:

Աուտոֆագիան կամ ինքնաոչնչացումը, սովորական գործընթաց է, որի արդյունքում բջիջը ազատվում է շարքից դուրս եկած մասնիկներից, միկրոմոլեկուլներից և այլն: Սակայն երբեմն այն իրեն ամբողջությամբ է ոչնչացնում, ինչը մոտեցնում է աուտոֆագիան ապոպտոզոմի հետ (բջջի պլանավորված ոչնչացում): Եթե այդ գործընթացներին ինչ-որ բան խանգարում է, ապա բջիջը հիվանդանում և մահանում է, բայց մահանում է սխալ կերպով՝ վնասելով ամբողջ օրգանը: Օրինակ, նեյրոնների դեպքում ապացուցված է, որ աուտոֆագիայի ենթարկվելու անկարողությունը հանգեցնում է Ալցգեյմերի հիվանդության: 

Մի խոսքով, շիզոֆրենիա հիվանդությունը բավականին բարդ և բազմավեկտոր է, և կենդանիների կամ մարդկանց վրա փորձեր կատարելիս պետք է շատ զգուշությամբ խոսել «շիզոֆրենիայի դեմ նոր, ունիվերսալ դեղամիջոցի հայտնագործման» մասին:

Ազբյուրը` ashxarhishurj.blogspot.com

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին