«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը, ինչպես երեկ հայտնել էր, հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ․ «Ներկա են եղել նաև Սրբազանները։ Խոսել ենք շարժման տրամաբանության, անելիքների, օրակարգի մասին։ Բայց այս հանդիպումները արտառոց չեն։ Զարմանում եմ, եթե ասենք ինչ-որ մեկը հանդիպած լինի նման միջավայրում, կարող է արտառոց լինել։ Հանդիպման մասին ուղղակի նախապես ասացի, որպեսզի ոչ մի դավադրապաշտության տեղ չթողնեմ»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Բագրատ Սրբազանը՝ չբացառելով, որ մայիսի 26-ին հրապարակում կհնչի վարչապետի թեկնածուի անունը։ Իսկ այն հարցին՝ արդյոք կհաջողվի հեռացնել այս իշխանությանը, Բագրատ Սրբազանըը պատասպանեց․ «միանշանակ»։ |
Ի՞նչի մասին են խոսել Վեհափառն ու Բագրատ Սրբազանը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet