▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչը որ իրականում զիջում է, անունն սկսել են դնել փոխզիջում». համացանցը հիշեցնում է ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի խոսքերը

Համացանցում տարածվում է մի տեսանյութ, որում դեռևս ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը խոսում է Ադրբեջանի հետ փոխզիջումների անթույլատրելիության մասին: «Ինչ որ իրականում զիջում է, դրա անունը սկսել են դնել փոխզիջում: Պետք է փոխզիջում բառը հայոց բառապաշարից արմատախիլ անենք, քանի դեռ Ադրբեջանը խոսում է Ստեփանակերտում, Երևանում, Սևանում թեյ խմելու մասին»,- զայրացած բարձրաձայնում է ընդդիմադիր Փաշինյանը:

Ըստ նրա, «փոխզիջման մասին կարելի է խոսել միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը հստակ հայտարարի, որ պատրաստ է ընդունել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման հարցը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին