Հետաքրքիր զուգադիպություն է բայց. Հանրապետության երկրորդ քաղաքում ռուսական ռազմաբազան ու մեր հայկական զին. ուժերի համատեղ տոնական շքերթն է տեղի ունենում ու մեր պետական ավագանուց, նկատի ունեմ «վերխուշկան» ոչ մեկ չի մասնակցում ոնց որ:
Գոնե չտեսանք:
Մինչդեռ ժողովուրդն ուրախ է «ռուսական պառադից», որովհետև գնահատում է իր ռուս եղբայր ժողովուրդին, և հասկանում է, որ ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանի անկախության, անվտանգության ու առհասարակ լինելիության ամենաիրական երաշխիքներից է:
Եվ զարմանալիորեն, չնայած որ տոնական ու ոչ-աշխատանքային օր է, մեր երկրի նախագահը գնաց Արցախ աշխատանքային այցով ու այնտեղ է մասնակցում տոնական միջոցառումներին: Ինչ որ տարօրինակ ու հետաքրքիր է չէ՞ այս զուգադիպությունը: