Ֆեյսբուքյան օգտատեր Գուրգեն Վարդանյանը տեսանյութ է հրապարակել, որով ահազանգում է Քարահունջում տիրող անմխիթար վիճակի մասին:
Մասնավորապես Զորաց քարերից մեկի տակը քանդած է և այն օդի մեջ կախված է՝ կարող է ամեն րոպե տապալվել գետնին:
Հատկանշական է, որ 7000 տարեկան հուշարձանի մի հատվածը կորցնելու վտանգի մասին նախկին ահազանգերն անպատասխան են մնացել: