▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ-որ լխպորներ մեր փոխարեն որոշեցին Արցախի կարգավիճակը

«Արցախը վերադարձնենք ամբողջությամբ իր նախկին սահմաններին, և Մեծ Հայքին անցնենք»,- այս մասին Ֆրանսիայի հրապարակում ասել է  ՀՀ վաստակավոր արտիստ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը:

«Դրանք գաղափար չեն, դրանք կոնկրետ ծրագրեր են,  գաղափար չէ, գաղափարը հեղհեղուկ է, նպատակ պետք է լինի ու ոչինչ քեզ չպիտի կոտրի, որեւէ քայլ չլինի, որ ասես՝ դե լավ։ Դե լավ չկա։ Այս պայքարում էլ պետք է չլինի այդ դե լավը, հուսահատություն չպետք է լինի։ Գոյության կռիվ է, կամ լինելու ենք, կամ չենք լինելու։ Արցախում ամենահուզական պահը` ապրիլի 23-ին, երբ ջահերով երթին էի, «կալցեվոյ»-ի մոտից մինչեւ Վազգեն Սարգսյան փողոցը ջահերով երթն էր, երբ ասացին՝ «մի-ա-ցում», սկսեցի լաց լինել, հեկեկալ, հայտնվեցի իմ պատանեկության Օպերայի հրապարակում, երբ նույն բանն էինք ասում։ Էսքան դար հետո, այդ ամենը ձեռք բերած՝ էլի կանչում ենք «միացում», որովհետեւ ինչ-որ լխպորներ մեր փոխարեն որոշեցին Արցախի կարգավիճակը։ Անթույլատրելի է»,- ասել է նա։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին