ԱրմԼուր.am-ը գրում է․ Երեկ լրացավ քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ ածականը՝ «Ֆազ», սպանության մեկ ամիսը, սակայն մինչ օրս բացահայտված չէ գործը: Սպանության բացահայտման տեմպերը հուսադրող չեն, քանի որ սպանությունից անցել է մեկ ամիս ու իրավապահ հաակարգը կասկածելի լռության մեջ է ու անգործություն է դրսևորում: Իհարկե, վարկածներ շատ կան, բայց իրավապահերի ուշադրության կենտրոնում տարածված լուրերն են այն մասին, որ քրեական աշխարհում հայտնի Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամ» ածականով հայտնի, լարված հարաբերություների մեջ էր Սերգեյ Գրիգորյանի՝ «ֆազի» հետ: Այո, խոսքը այն նույն Ռուստամ Ստեփանյանի մասին է, որը վայելում է քաղաքական իշխանության հովանավորչությունը:
ԱրմԼուր.am-ին լուրեր հասան, որ Ռուստամ Ստեփանյանը մտերիմ հարաբերությունների մեջ է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ ու այս գոծոնով պայմանավոված իրավապահ համակարգը գործը կկոծկի, չի բացահայտի սպանությունը:
Երեկ Ազգային ժողովում ԱրմԼուր.am-ը ԱԺ ՔՊ –ական պատգամավոր Հայկ Սարգսյանից անձամբ փորձեց որոշ հարցերի պարզաբանումներ ստանալ վերոնշնայլ թեմայով: Մասնավորապես, թե ինչ կապ ունի նա քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «ֆազի» սպանության հետ, արդյոք իր եւ կրիմինալ աշխարհում հայտնի Ռուստամ Ստեփանյանի՝ «Չաղ Ռուստամի» մտերիմ հարաբերություններն են պատճառը, որ ամեն ինչ անում են մեղավորներին պատասխանատվության չկանչելու եւ սպանությունը կոծկելու համար:
Հունիսի 11-ին Շինարարների փողոցում քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» սպանության օրը դեպքի վայրում զննություն է իրականացվել։ Իրավապահները դեպքի վայրից քիչ հեռավորության վրա հայտնաբերել են զրահաբաճկոն, որի վրա գրված է եղել «POLICE»: Իրավապահները առգրավել են զրահաբաճկոնը ու չի բացառվում, որ այն կրել են ենթադրյալ մարդասպանները, իսկ հետո թողել են դեպքի վայրում ու հեռացել։
Դիտեք նաև՝