▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ կանեի ես, եթե լինեի ՀՀ նախագահ. «Առավոտ»

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.

 

«Ինչ կանեի ես, եթե լինեի ՀՀ նախագահ։ Ես կխոսեի։ Գլխավոր թեման, իմ կարծիքով, պետք է լինի ոչ այնքան հարձակումը ոստիկանական շենքի վրա, պատանդ վերցնելը և ոստիկանության գնդապետին սպանելը, այլ Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունների ընթացքը։ Ես ինչ-որ ձևով կհասկացնեի Հայաստանի քաղաքացիներին, որ տարածք հանձնելու որևէ մտադրություն չկա։ Իհարկե, դա կարելի է փաթեթավորել այնպես, որ չխանգարի բանակցային գործընթացին, օրինակ՝ «մենք առայժմ շատ հեռու ենք...» և այլն։ էրեբունու դեպքերի մասին կասեի ընդամենը ՝ «իշխանությունն ամեն ինչ անելու է խնդրի խաղաղ հանգուցալուծման համար»։ Ոստիկանության անօրինությունների պահով էլ կասեի՝ «ես հանձնարարել եմ ոստիկանապետին ծառայողական քննություն անցկացնել և խստագույնս պատժել...»։ Մնացածը տեխնիկայի հարց է. գիտեմ, որ ԱԱԾ-ում նույնքան ազնիվ, հայրենասեր և, ի դեպ, նույնքան կռված մարդիկ են, որքան սխալ ճանապարհով գնացած տղաները, որոնց ազնվությանն ու հայրենասիրությանը նույնպես չեմ կասկածում։ Կպայմանավորվեն, կարևորն այն է, որ նախագահն այդ գործընթացին հրապարակավ քաղաքական աջակցության ցուցաբերի»,–գրում է թերթի խմբագիրը։

 

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին