▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ ճակատագիր ունեցավ մեկ տարի անց ՔՊ-ականի կողմից համագյուղացուն ծեծի ենթարկելու գործը

Դեռեւս 2023թ. հունիսի 7-ին ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում էր ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19.00-ի սահմաններում, Արագածավան բնակավայրում գտնվող ավտոմեքենաների լվացման կետի մոտ ծագած վիճաբանության ընթացքում բնակավայրի բնակիչ, ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը գազաբալոնով գազ է փչել նույն բնակավայրի բնակիչ, 24-ամյա Ա.Ս.-ի դեմքին, փայտով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Վերջինս ստացել է ամբուլատոր բուժօգնություն։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել էր քրեական վարույթ: 2023թ. հունիսի 8-ին՝ ժամը 00.15-ին, Ս. Թ.-ն ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացվել է Թալինի քննչական բաժին:

Որոշում էր կայացվել հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով վերջինիս ձերբակալելու մասին: Ա. Ս.-ն ճանաչվել էր տուժող, որից հետո նախաքննական մարմինը Թորոսյանին ազատ էր արձակել ու մեղադրանք առաջադրել։ Դեպքից անցել է մեկ տարի ու մինչ օրս հայտնի չէ, թե ինչ է սպասվում այս գործով ՔՊ-ական Սուրեն Թորոսյանին։ Փաստ է, որ նա արցախցի անչափահասին իջեցրել էր ավտոմեքենայից, թողել էր ամայի փողոցի վրա, այսօր շարունակում է մնալ իր պաշտոնին։

«Իրավունքը» հայտնում է․ «ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը, այսպես ասած, միջնոդների միջոցով բարիշել է համագյուղացու հետ, իսկ գործն էլ, ինչպես ենթադրվում էր, կարճվել է։ Վերջինս էլ շարունակում է մնալ Թալինի կարկառուն ՔՊ-ականներից մեկը»։ 

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին