ASEKOSE.am-ին հայտնի է դարձել, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի մասին մամուլի հրապարակումներից հետո ՔԿՀ-ի պետ Արամ Խաչատրյանի գլխին «սև ամպեր» են կուտակվել:
Մեր աղբյուրները նշում են, որ վերջինիս համար հետագա պատասխանատվությունից խուսափելու միակ հնարավոր ճանապարհը դիտարկվում է պաշտոնից ազատումը՝ սեփական դիմումի համաձայն:
Հիշեցնենք, որ, ի թիվս «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում արձանագրված աղմկահարույց դեպքերի, ամիսներ առաջ այստեղ դատապարտյալները ծեծի էին ենթարկել մեկ այլ դատապարտյալի` Սահակ Քալյանին, ով ծանր մարմնական վնասվածքներ էր ստացել: