▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ հարց են քննարկել նախագահները Ժնեւում.«168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Քաղաքական իրադրությունը Բաքվում եւ Երեւանում թույլ չի տալիս կանխատեսել լուրջ, բովանդակային բանակցություններ Ղարաբաղյան հարցի շուրջ: Երկու երկրների ղեկավարությունները պատրաստվում են ներքաղաքական փոփոխությունների, ինչը թույլ չի տա լուրջ սցենարներ քննարկել Ղարաբաղյան հարցի լուծման վերաբերյալ, քանի որ ողջ ուշադրությունը կենտրոնացած է այս հարցի վրա: Կարծում եմ՝ Ժնեւում գուցե այս հարցն են քննարկել նախագահները: Նախարարական հանդիպումը, չեմ կարծում, թե բանակցային տրամաբանության շրջանակում է կազմակերպվում, քանի որ դրանց նախաձեռնողները եւ շահագրգիռներն այսօր համանախագահներն են, որոնք փորձում են ցույց տալ, որ հետեւում են իրավիճակին, փորձում են թույլ չտալ բռնկում»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուս քաղաքագետ Վլադիմիր Եվսեեւը՝ անդրադառնալով Նալբանդյան-Մամեդյարով կազմակերպվելիք հանդիպման օրակարգին:

Ըստ քաղաքագետի` ներքաղաքական փոփոխություններից հետո Հայաստանը կվերադառնա իր հետապրիլյան` վստահության մեխանիզմների ներդրման պահանջին:

Իր հերթին՝ եվրոպացի վերլուծաբան Ուվե Հալբախն ասաց, որ առաջիկա նախարարական հանդիպումը եւս լինելու է հերթական շփումը նախարարների միջեւ, որն առանց բարձրաստիճան համաձայնությունների՝ էական ազդեցություն չի ունենալու բանակցային գործընթացի վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին