▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ գործով են Ադրբեջանի քաղաքացիները գտնվել Հայաստանում․ նրանք գիշերել են «Նաիրի» հյուրանոցում

Լրագրող Ոսկան Սարգսյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Ի՞նչ գործով են Հայաստանում գտնվել «Նաիրի» հյուրանոցում գիշերած Ադրբեջանի քաղաքացիները

Երևանի Նորք֊Մարաշում գործող «Նաիրի» հյուրանոցում ամենայն հավանականությամբ՝ հոկտեմբերի 12-ին գիշերել է Ադրբեջանի քաղաքացի։ Նա հյուրանոցի ադմինստրատորին է ներկայացրել Ադրբեջանի քաղաքացու անձնագիր։ Նա եղել է խմբի հետ,մեզ հայտնի չի՝ խմբի մյուս անդամները նույնպես Ադրբեջանի քաղաքաքացինե՞ր են եղել, թե՝ ոչ։ Դրանից մի քանի օր առաջ նույն , 5 աստղանի հյուրանոցում գիշերել է Ադրբեջանի ևս մեկ քաղաքացի։ Ադրբեջանի քաղաքացիները, առանց ՀՀ իշխանության թույլտվության չէին կարող լինել Երևանում, գիշերել թանկ հյուրանոցում։ Մնում է ենթադրություններ անել, թե Բաքվի ադրբեջանցիները ի՞նչ գործ ունեին Հայաստանի մայրաքաղաքում։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին