Արդեն տեղեկացրել ենք երեքշաբթի երեկոյան` Երևանի երկնքում նկատված լուսավոր օբյեկտի մասին:
Թեմային անդրադառնալով` hetq.am-ը գրել է, որ «բազմաթիվ երևանցիներ ականատես եղան մի հետաքրքիր տեսարանի ու արագ զարգացան տարբեր վարկածներ` հրթիռ, որը պայթեց, մետեորիտ, ընկնող արհեստական արբանյակ և անգամ այլմոլորակայինների անհաջող վայրէջք»:
Ներկայացնելով կատարվածի վերաբերյալ տեսակետներ ու կարծիքներ` hetq.am-ը նաև գրել է «... չի կարելի բացառել, որ օբյեկտն իրականում ռուսական բալիստիկ հրթիռի մաս է… Սակայն այս դեպքում ծագում է բնական հարց` ի՞նչ է անում այդ հրթիռը Հայաստանի օդային տարածքում և ինչու՞ մեր ՊՆ-ն դրանից տեղյակ չէ»:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում