▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ էր ակնարկում Սերժ Սարգսյանը.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանական ողջ վերնախավը երեկ գնացել էր նախագահի նստավայր՝ հերթական անգամ Սերժ Սարգսյանի ելույթը ունկնդրելու եւ իրենց ապագայի վերաբերյալ որոշակի պատկերացում կազմելու համար: Սակայն այնտեղ հավաքվածներից մի քանիսը «Ժողովուրդ»-ի հետ մասնավոր զրույցներում ասաց, որ ավելի մեծ կասկածներով են հեռացել:

«Այս փուլում մեր նպատակը նաեւ ազգային համաձայնության իշխանություն ձեւավորելն է, որտեղ լուծումների իրականացումը կլինի լայն համաձայնության դաշտի պատասխանատվության ներք: Ազգային համաձայնության կառավարությունն իրեն չգտած ինչ-որ մեկի՝ դեպի աթոռ սողոսկելու մասին չէ, այն քաղաքական պատասխանատվության հնարավորինս լայն տեղաբաշխման եւ կիսելու մասին է, ինչի ինստիտուցիոնալ ողջ հենքը մենք արդեն ապահովել ենք: Վստահաբար պնդում եմ, որ ընդամենը ամիսներ անց մենք ունենալու ենք հենց այդպիսի կառավարություն, հենց այդպիսի իշխանություն»,- Սերժ Սարգսյանի այս խոսքերը ներկաներին կամուկացի մեջ է գցել:

Ի վերջո, մի քանի ամիս ասելով նա գարնան ԱԺ ընտրություննե՞րը նկատի ունի, թե՞ մինչ այդ է նոր կառավարություն ձեւավորելու»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին