«Ասատրյանների ընտանիքը մի քանի անգամ քննադատվել է`եղբայրների միջև եղած վեճերի, չշփվելու համար: Շատերն են նշում են, որ Արամ Ասատրյանը եթե ողջ լիներ, նա կամաչեր եղելությունից: Սակայն վեճերը չեն, որ ստիպել են մեզ այս անգամ անդրադառնալ ընտանիքին»:
ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում․ «Վերջին օրերին այս ընտանիքի զավակներն այցելում են գերեզմաններ`Արամ պապի և Նվարդ տատի, և այո նորմալ է, բոլորն են իրենց հարգանքի տուրքն ու խնկարկումն անում իրենց հարազատների շիրմաքարերի մոտ: Բայց ինչու է այս ընտանիքը որոշել, որ պետք է այս ամենը հերիք չէ նկարի, համացանց տեղադրի և որ ամենակարևորն է` նրանց թվում է, որ սա է լավագույնս փիառվելու, իրենց սերն ու հարգանքը ապացուցելու միջոցը:
Արդեն իսկապես ամոթ է, հասկանալի է, որ ձեր կյանքն ու ձեր ինստագրամը շոու է, բայց չի կարելի կորցնել չափի զգացողությունն ու լուրջն ու անլուրջն իրարից տարբերելը»: