▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է պարզել դիտորդական խումբը, որ այցելել էր Արմավիրի մարզպետի սպանված խորհրդականի կնոջը. «Առավոտ»

«ՀՀ արդարադատության նախարարու­թյան քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահս­կողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը նախօրեին այցելել է Արմավիրի մարզպետի սպանված խորհրդական Մանուկ Սիմոնյանի կնոջը, որը մե­ղադրվում է ամուսնուն քնած ժամանակ կացնահարելու համար:

 

Խմբի ղեկավար Արայիկ Զալյանը «Առա­վոտ» օրաթերթին պատմեց, որ այցելության նպատակն է եղել պարզել՝ արդյոք ամուսնու սպանության մեջ մեղադրվող կի­նը խնդիրներ ունի՞ քրեակատարողական հիմնարկում պահման պայմանների հետ կապված, թե՞ ոչ:

 

Պարոն Զալյանի խոսքով՝ դիտորդական խումբն արձանագրել է՝ սպանված խորհրդականի կինը առողջական խնդիրներ ունի, հուզական ծանր վիճակում է, մարմնի վրա կան բռնության հետքեր: Թե ինչ առողջական խնդիրներ ունի քրեակատա­րողական հիմնարկում գտնվող կինը, պա­րոն Զալյանը չցանկացավ ասել՝ պատճա­ռաբանելով, որ նախաքննություն է ընթա­նում:

 

Մեր հարցին՝ կնոջ վրա ի՞նչ բռնության հետքեր կային, պարոն Զալյանը կրկին չմանրամասնեց: Թեև նա խոստացավ ավելի ուշ որոշակի մանրամասներ հաղոր­դել այցելությունից կատարած իր գրառում­ները աչքի անցկացնելուց հետո, բայց հեռախոսն անջատեց:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Aravot.am»-ը տեղեկացրել էր, որ սպանության մեջ մեղադրվող տիկինը բժշկական կրթություն ունի, բայց չէր աշխատում: Նա վաստակաշատ բժիշկ Արամ Մկրտչյանի դուստրն է: Մկրտչյանի անունով է անվանակոչվել Արմավիր բժշկական կենտրոնը:    

 

«Առավոտ» օրաթերթին հայտնի դարձավ, որ սպանված մարզպետի կնոջ եղբայրն էլ է հայտնի բժիշկ, նա աշխատում է Արմավիր բժշկական կենտրոնում: Ի դեպ, նա մեզ հետ հեռախոսազրույցում հրաժարվեց դեպ­քի մասին խոսել՝ խնդրելով իրեն հանգիստ թողնել, թողնել, որ ինքն իր գործն անի»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին