Arxangelo.info-ն գրում է. Ֆրանսիացի աստղագետ, բժիշկ, դեղագործ և ալքիմիկ Միշել Նոստրադամուսը ավելի շատ աշխարհին հայտնի է իր կանխագուշակումներով կամ կանխատեսումներով (ինչպես ուզում եք անվանեք): Ոմանք աներկբա հավատում են նրա կանխատեսումներին և համարում են նրան իսկական մարգարե, ոմանք ժպիտով են վերաբերում այդ ամենին:
Ամեն դեպքում ներկայացնում ենք Ձեզ Նոստրադամուսի 2015թ. համար արված կանխատեսումները, իսկ հավատալ կամ ոչ՝ թողնում ենք Ձեր հայացողությանը:
1. Հղում կատարելով Նոստրադամուսի կանխատեսումներին, 2015թ. ԱՄՆ-ում տեղի կունենա ուժեղագույն երկրաշարժ, որը կբերի մեծ հումանիտար աղետի: Աստված մի արասցե այս կանխատեսումը իրականանա:
2. 2015թ. ճգնաժամեր կլինեն Ֆրանսիայում և Գերմանիայում, իսկ մի անգամից 4 գերտերությունների առաջնորդների վրա մահափորձեր կկատարվեն:
3. Աստղագետի ուղերձում խոսվում է նաև այն մասին, որ «հարկ» հասկացողությունը կդադարի գոյություն ունենալ, իսկ գիտնականները մի քանի մեծագույն հայտնագործություն կանեն՝ մասնավորաբար, կստեղծեն հավերժ երիտասարդության էլիկսիրը:
4. Նաև, ըստ նրա, մարդկությունը նոր և էժան էլեկտրաէներգիայի ստացման աղբյուր կհայտնաբերի: Հավանական է, որ այդ աղբյուրը կապված կլինի արևի էներգիայի օգտագործման հետ:
5. Աշխարհի շատ քաղաքներում կբարձրանա բնակչության սոցիալական մակարդակը: Իսկ ֆինանսական ճգնաժամը դեռևս իր մասին կհիշեցնի: Բայց այժմ դրանից ամենաշատը կտուժի ԱՄՆ-ն, այլ ոչ թե եվրոպական պետությունները: