▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ ապօրինություններ են կատարվում Էջմիածնի նախկին քաղաքապետի նկատմամբ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Էջմիածնի նախկին քաղաքպետ Հրաչիկ Աբգարյանն օրերս պարզել է, որ 2014 թվականին իր ընտանիքին հանել են գրանցումից: Նա այդ մասին պարզել է, երբ ցանկացել է փաստաթղթեր պատրաստել քաղաքապետի առաջիկա ընտրություններին մասնակցելու համար։ «Գնացի, ասացին, որ 2014 թվականից մենք այլեւս Էջմիածնում գրանցված չենք, ու որ մեր ընտանիքից մեկն է նման դիմում գրել: Աբսուրդ է, մեզնից ոչ մեկը դիմում չի գրել: Ես դիմեցի վարչական դատարան՝ գրելով, որ 53 տարի ապրել եմ քաղաքում ու վերջերս ոչ մի տեղ չեմ բացակայել, բայց դատարանն ինձ մերժեց»,- ասաց Աբգարյանը:

Նա վստահեցնում է, որ պատրաստվում էր առաջադրվել, քանի որ 8 հազար էջմիածնեցու ստորագրությամբ գրավոր դիմում է ստացել։ «Երեկ Էջմիածնի գործող քաղաքապետը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի որդին, երրորդ անգամ առաջադրվեց, կարծում եք Գրիգորյանների՞ ձեռագիրն է» մեր հարցին Աբգարյանը պատասխանեց. «Ոչ մեկին չեմ կասկածում, ես մի բան գիտեմ, որ անօրեն երկրում ենք ապրում, գնամ քաղաքացիությունս փոխեմ, դառնամ ադրբեջանցի»։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ գեներալի մարդիկ բռնություն էին գործադրել նախկին քաղաքապետի նկատմամբ, որը հրաժարվեց դիմել ոստիկանություն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին