▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմաստուն խորհուրդներ կյանք տեսած կնոջից` Ծերանալն ավելի լավ է, քան երիտասարդ մեռնելը

Իննսունամյա Ռեջինա Բրեդտի խորհուրդները.

«Ես մի անգամ գրի առա այն քառասունհինգ դասերը, որ կյանքը տվեց ինձ: Եվ այն դարձավ ամենապահանջված հոդվածը, որ երբեւէ գրել եմ: Ահա այն:

 

Կյանքն արդար չէ, բայց միեւնույն է՝ հիասքանչ է:

Կասկածելիս պարզապես կատարիր հաջորդ փոքր քայլը: Կյանքը չափազանց կարճ է ինչ-որ մեկին ատելու վրա այն վատնելու համար: Աշխատանքդ հոգ չի տանի քո մասին, երբ հիվանդանաս, իսկ ընկերներն ու հարազատները կխնամեն: Մի մոռացիր նրանց: Ամեն ամիս վճարիր հարկերդ: Պարտադիր չէ, որ վեճում հաղթող լինես: Սովորիր լուռ չհամաձայնվել: Լաց եղիր մի ուրիշի ներկայությամբ: Դա ավելի արագ է ապաքինում, քան մենակ արտասվելը: Ոչինչ, եթե զայրանում ես Աստծո վրա: Նա սովոր է դրան: Գումար ետ գցիր՝ ծերության համար առաջին աշխատավարձիցդ սկսած:

Երբ խոսքը շոկոլադի մասին է, դիմադրելն անօգուտ է: Հաշտվիր անցյալիդ հետ, որպեսզի այն չփչացնի ներկադ: Ոչինչ, թող երեխաներդ տեսնեն քեզ լաց լինելիս: Քո կյանքը մի համեմատիր ուրիշների կյանքի հետ: Դու պատկերացում չունես, թե ինչպիսին է նրանցը:

Եթե ինչ-որ հարաբերություն պետք է գաղտնի մնա, մասնակից մի եղիր դրան: Ամեն բան կարող է փոխվել մի ակնթարթում, բայց մի մտահոգվիր, որովհետեւ Աստված երբեք աչքերը չի թարթում: Խորը շունչ քաշիր. այն հանգստացնում է: Ազատվիր այն ամենից, ինչն օգտակար, գեղեցիկ կամ հաճելի չէ: Այն ամենը, ինչ չի սպանում, ուժեղացնում է:Երբեք ուշ չէ երջանիկ մանկություն ապրելու համար: 

Սակայն երկրորդը միայն քեզնից է կախված: Երբ խոսքը նրա մասին է, ինչը դու սիրում ես, մի ընդունիր «ոչ»-ը իբրեւ պատասխան: Վառիր մոմերը, փռիր գեղեցիկ սավանները, հագիր հոյակապ ներքնազգեստդ: Մի սպասիր առիթի: Առիթն այսօր է: Պատրաստվիր, ապա հանձնվիր հոսանքին: Եղիր անսովոր: Մի սպասիր, որ ծերանաս, հետո վարդագույն հագնես: Սեքսի ժամանակ ամենակարեւոր օրգանն ուղեղն է: Միայն դու ես պատասխանատու քո իսկ երջանկության համար: Ամեն «աղետի» ժամանակ հարց տուր քեզ` արդյոք հինգ տարի հետո նույն բանը որեւէ նշանակություն կունենա՞: Միշտ ընտրիր կյանքը: Ներիր բոլորին եւ ամեն ինչ: Քո գործը չէ, թե մարդիկ ինչ են մտածում քո մասին: Ժամանակը գրեթե ամեն բան բուժում է: Միայն թե նրան ժամանակ տուր: Որքան էլ իրավիճակը վատ կամ լավ լինի, այն փոխվելու է: Այդքան լուրջ մի վերաբերվիր ինքդ քեզ: Ուրիշ ոչ ոք այդպես չի վերաբերվում քեզ:

 

Հավատա հրաշքներին: Աստված սիրում է քեզ ոչ թե նրա համար, թե դու ինչ ես անում կամ ով ես, այլ՝ որովհետեւ ինքն այնպիսին է, որ չի կարող չսիրել: Մի վերստուգիր կյանքը: Դուրս արի ասպարեզ եւ կյանքից առավելագույն հաճույք ստացիր: Ծերանալն ավելի լավ է, քան երիտասարդ մեռնելը: Քո երեխաները միայն մեկ մանկություն ունեն: Միակ բանը, որ կարեւորում ես վերջում, այն է, որ սիրել ես: Ամեն օր տնից դուրս եկ: Կարեւոր չէ, թե ինչպես ես զգում, վեր կաց, հագնվիր ու դուրս եկ: Հրաշքներն ամենուր են:

 

Եթե մենք բոլորս մեր խնդիրները մի կույտի մեջ հավաքեինք, կտեսնեինք ուրիշներինը ու մերը ետ կվերցնեինք: Նախանձը ժամանակի կորուստ է: Դու արդեն ունես այն ամենը, ինչի կարիքն ունես: Լավագույնը դեռ առջեւում է:Մի պայքարիր: Զիջիր: Կյանքը ժապավենով կապված չէ, բայց միեւնույն է, այն նվեր է»:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին