Արդեն տեղեկացրել ենք, որ օրեր առաջ կառավարության շենքի մոտ իր բողոքի ձայնն էր բարձրացրել Գյումրիի 25-ամյա բնակիչ Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը: Վերջինիս խոսքով՝ որդու սպանությունը եղել է պատվիրված անձնական թշնամության դրդապատճառով:
Armdaily.am-ի տեսանյութում՝ խմբակային հանցագործության պատժաչափից խուսափելու համար մեղադրանք է առաջադրվել ընդամենը մեկ անձի՝ Արթուր Մարտիրոսյանին, ով դատապարտվել է 11 տարվա ազատազրկման:
«Ես պայքարել եմ, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնա և դա արել եմ հանուն որդուս։ Երբ Փաշինյանը պատգամավոր էր հանդիպել է ինձ ու ծանոթացել խնդրին, այդ պատճառով էլ ցանկանում էի հանդիպել նրան, սակայն համոզվեցի, որ ներկա իշխանության գործելաոճը ոչնչով չի տարբերվում Սերժի իշխանության գործելաոճից»,- կայքի հետ զրույցում ասել է Ռուզաննա Ադալանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև՝ Ինչո՞ւ և ինչպե՞ս էր բողոքում գյումրեցի կինը վարչապետ Նիկոլ Փաշինյանից