▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են ․․․ Արսեն Լեւոնյան

Դերասան Արսեն Լեւոնյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով մամուլում հրապարակված իր մասնակցությամբ միջադեպին։

«Բարև, իմ սիրելի համաքաղաքացիներ։ Նախ ուզում եմ շնորհավորել Նոր Տարվա կապակցությամբ եւ մաղթել խաղաղ, անամպ երկինք, պատերազմներից հեռու եւ սիրով միշտ լի։ Քիչ առաջ տեղեկացա եւ ծիծաղով վերաբերեցի, որ իմ մասին ծիծաղելի լուրեր են տարածել։ Ես քաղաքից դուրս եմ իմ ընկերների եւ ընտանիքի հետ եւ փառք մեր Աստծո ամեն ինչ շատ լավ է։ Օգտվելով Մարկ Տվենի խոսքերից՝ լուրերն իմ մահվան մասին խիստ չափազանցված են։ Սիրով՝ Ձեր Արսեն Լեւոնյան»,  - գրել է Արսենը։

Ավելի վաղ  տեղեկություն էր տարածվել, որ  հայտնի հաղորդավար Խորեն Լևոնյանի եղբայրը՝ դերասան Արսեն Լևոնյանը, 5 անգամ կրակել է իր գլխին, եւ նախաքննական մարմինը ինքնասպանության փորձի հատկանիշներով հարուցել է քրեական գործ: Իսկ թե ինչն է պատճառը, կպարզեն իրավապահները:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին