▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իմ ժողովրդի կյանքի իրավունքի հերթական ոտնահարումը». Սաթի Սպիվակովան՝ Արցախի շրջափակման մասին

Դերասանուհի եւ հեռուստահաղորդավար Սաթի Սպիվակովան՝ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի կինը, արձագանքել է Ադրբեջանի կողմից՝ Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակմանն ու գազի մատակարարման դադարեցմանը:

«Հերթական սադրանքը, իմ ժողովրդի կյանքի իրավունքի հերթական ոտնահարումը... Մենք նման ենք միայնակ կանգնած ծառի՝ կանգնած մշուշի եւ խուլ անտարբերության մեջ... Դե՛, մի՛ լռեք, գործե՛ք, նրանք, ովքեր կարող են ազդեցություն ունենալ այս ամենի վրա՝ բավարար «մտահոգություն չեն հայտնել»... Չնայած, այս անգամ, ոչ ոք չի էլ արձագանքում...», - գրել է Սաթին իր ինստագրամյան էջում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին