Երգիչ Սպիտակցի Հայկոյի որդին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար և կից գրել․
«Շատ եմ մտածել՝ գրե՞մ էս ամենը, թե՞ ոչ ու վերջը որոշեցի գրել:
Իմ հայրը կես դար ապրած սպիտակցի տղայա, ով արդեն 30 տարի ա երգում է ու շատերի կնունքները, հարսանիքներն ծնունդներ է ծաղկեցրել: Իմ հերը, ոչ մեկինը չի, ոչ մի քաղաքական թիմին չի պատկանում, ոչ մի առաջնորդի երբեք չի, կներեք` սապոնվել, ու նմանատիպ այլ բաներ: Իմ հերը երգիչ ա, սովորական հայ արտիստ: Ինչի՞ եմ ասում սովորական, որովհետև իմ հերը երբեք չի ցանկացել ինչ-որ մեկին, ինչ որ բան ցուցադրել, գլուխ գովալ: Նույնիսկ իր «աստղայինը» չտարավ, երբ իր շատ երգեր միջազգային ճանաչում ստացան: Ինքն իր կյանքը ապրում ա էնպես, որ ես միայն հպարտ եմ իրենով: Ի դեպ, առիթից օգտվեմ ու ասեմ հետևյալը` իմ հերը, եթե հայրենասեր տղա չլիներ, հավատացեք հանուն փողի կընդուներ թուրքերի առաջարկն ու կգնար մի քանի անգամ մենահամերգ կտար Թուրքիայում: Ինքն իր Հայաստանն ու Արցախ աշխարհը շատ է սիրում:
Ես խնդրում եմ, որ իմ պապային չկապեք քաղաքականության հետ: Ինքը Ձեր Հայկոն ա, Ձեր Սպիտակցի Հայկոն: Աստված ձեզ պահապան, ժողովուրդ ջան:
Հ.Գ. Պա՛պ ջան»։