Սոնա Շահգելդյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է տեղադրել, որից պարզ է դառնում, որ երգչուհին շուտով նորապսակներին նվիրված նոր երգ է թողարկելու:
Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց երգչուհու հետ, պարզելու համար մանրամասները:
«Փետրվարի 14-ին` Սիրո տոնին, նաև իմ ծննդյան օրը, տեղի կունենա իմ «Նորապսակներ» երգի պրեմիերան:Այն լինելու է «Հարսի Շոր» երգի շարունակությունը: Երգի հեղինակը Մարինե Մխիթարյանն է, խոսքերի հեղինակը ` Ավետ Բարսեղյանը, գործիքավորման հեղինակն է` Միքայել Մալյանը, իսկ մտահղացումը եղել է իմը : Շատ եմ աշխատել այս երգի համար, այն լինելու է 6/8 ոճում, բայց շատ ճաշակով: Երգը դեռևս տեսահոլովակ չի ունենա, քանի որ ճիշտ չեմ համարում իրար հետևից տեսահոլովակներ նկարահանել:Այսօր շատ են հարսանեկան թեմայով երգերը, բայց ուզում եմ անպայման նշել, որ այդ ամենը սկսել է 4 տարի առաջ հենց իմ`«Հարսի շոր» երգից հետո»:
Այն հարցին,թե ինչպե ՞ս և ու ՞մ հետ է պատրաստվում նշել սիրո տոնը երգչուհին պատասխանեց.
«Այդ օրը նշելու եմ իմ սիրած տղամարդու հետ,ինձ համար ամենակարևոր երջանկությունը դա է»:
Հեղինակ` Անահիտ Հարությունյան