«Բնակավայրի խնդիրների ռեյտինգավորումը կնպաստի դրանց արդյունավետ լուծմանը. իմ խնդրանքը բնակավայրերի բնակիչներին»,- ֆեյսբուքյան տեսանյութին կից գրել է Նիկոլ Փաշինյանը: Նա, մասնավորապես, առաջարկել է հետևյալը. «Առաջարկում եմ, որ մեր բնակավայրերի սիրելի բնակիչները հավաքվեն, քննարկեն, իրենց համայնքի պրոբլեմները ռեյտինգավորեն՝ պրոբլեմ 1, պրոբլեմ 2, պրոբլեմ 3՝ մնացած 4-րդ, 5-րդ, 6-րդ պրոբլեմները թողնելով մի կողմ: Ըստ այդմ, երբ նրանք հնարավորություն ունենան հանդիպել մեզ հետ, մեր առաջ խնդիրները դնեն ա՛յս ռեյտինգավորված տրամաբանությամբ՝ հնարավորություն տալով, որպեսզի խնդիրների լուծումը շարունակենք այս տրամաբանությամբ»: |
Իմ առաջարկը․․․Նիկոլ Փաշինյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet