Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանձնարարել է իր ենթակայության տակ գտնվող «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրենին հայց ներկայացնել դերասան Վարդան Պետրոսյանի դեմ: Ինչպես հայտնի է, Վարդան Պետրոսյանն այժմ կալանավորված է, նրան մեղադրում են ավտովթարի համար, որի հետեւանքով զոհվել է երկու անչափահաս: Մեքենան, որին հարվածել է Վարդան Պետրոսյանի վարած մեքենան, եղել է Նիվա եւ գտնվել է գյուղնախարարության հաշվեկշռում:
Այս առիթով ռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Առաջարկ ունեմ օեկցի գյուղնախարար Սերգո Կարապետյանին` պատրաստ եմ հանձնել նրան իմ անձնական «Նիվա» մակնիշի ավտոմեքենան այն պայմանով, որ նա հետ կանչի Վարդան Պետրոսյանի դեմ իր խայտառակ հայցադիմումը: Արտադրությունը 2000 թ., գույնը սպիտակ, վազքը 156 000 կմ: Առաջարկս սակարկելի չէ: Նմանների հետ չեմ սակարկում: