▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ անձնական կյանքն իմ հանդիսատեսին չի վերաբերվում. Թինա Քեյ

Life.panorama.am-ը գրում է. Կրկեսի արտիստ, ակրոբատ, պարուհի և երգչուհի Թինա Քեյը այսօր զրույցում տեղեկացրեց, որ շատ շուտով հանդես է գալու ԱՊՀ երկրների համար աներևակայելի, դեռևս նախադեպը չունեցող կրկեսային համարով. «Շուտով կներկայացնեմ իմ կրկեսային գործունեության մեջ ամենասարսափազդու մի համար, որը երևի միայն ես ռիսկ կունենայի ներկայացնել: Չիտեմ աշխարհում նման հնարք արվել է թե ոչ, բայց որ այն ԱՊՀ երկրների համար դեռևս չկրկնված, ամենասյուռ և անհավանական համարը կլինի, դա հաստատ»,- նշեց արտիստը:

Թինա Քեյը նկատեց, որ վերջին շրջանում հեռուստաէկրաններին հրաժարվում է հայտնվել, քանի որ, նրա խոսքերով, հոգնել է միօրինակ հարցերի մասին խոսելուց: Նա հրաժարվում է նաև տեսահոլավոկներ նկարահանելուց. «Այսօր տեսահոլովակը եկամտաբեր չէ, այսօր կա համացանց և այդքանով ամեն բան ասված է: Եթե մեկը հավանում է տվյալ արտիստին, նրան այդ արտիստի կայք-էջերին հետևելը արդեն բավարար է, քանի որ համացանցի միջոցով տրամադրվում են ահռելի քանակի տեղեկություններ»,- նշեց նա:

Երգչուհի Թինա Քեյը նկատեց նաև, որ չի դադարել երգել և շարունակում է աշխատել ակումբում՝ իր հանդիսատեսին ամեն օր ներկայացնում է իր ունակությունները. «Այսօր համերգ կոչվածը շոու ակումբներն են, շատ դուետներ ունեմ, որոնք հնչում են իմ աշխատավայրում»:

Թինա Քեյի համար ոչ միայն տեսահոլովակներն են իրենց սպառել, այլ նաև համերգ-մենահամերգները. «Երկար տարիներ է, ինչ մենք ճգնաժամի մեջ ենք, այսօր մենահամերգ հասկացությունը մի տեսակ սկսում է վերանալ, այս ճգնաժամը ազդում է բոլոր արտիստներիս վրա, արդյունքում ստիպված ենք մեր բոլոր ունակություններն ու տաղանդը ցուցադրել հարսանեկան և տարատեսակ այլ խնջույքների ժամանակ: Այսօր այն կազմակերպչական օղակները, որոնք հանդիսանում են համերգ «դնողները», աշխատել չեն կարողանում, որովեհետև մարդիկ չեն կարողանում անգամ իրենց հանապազորյա հացի համար գումար վաստակել,  էլ ուր մնաց համերգի տոմս գնեն, մարդիկ հոգեպես էլ պատրաստ չեն համերգ դիտելու, որովհետև շատ խնդիրներ ունեն, որոնք իրենց հանգիստ չեն տալիս: Այսօր ժողովրդի շատ քիչ հատվածն  է համերգ գնում, կամ էլ շատ մեծանուն երգիչ պետք է լինի, որի համար կազմակերպած համերգասարահները դատարկ չլինեն»,- նշեց նա:

«Այսօր հենց արտիստն էլ չի ուզում համերգով հանդես գա, որովհետև այդպես գումար չի վատակում: Եթե չհաշվենք պետական համերգները, ուր օպերային կատարողը կարող է ստանալ ծիծաղելի քիչ X գումար, ուրեմն կարելի է ասել, համերգ չկա»,- հավելեց երգչուհի-պարուհին:

Հարցին, թե Թինա Քեյին հարսանյաց կամ մեկ այլ միջոցառմանը տեսնելու համար որքա՞ն գումար է հարկավոր, արտիստը պատասխանեց. «Ես չեմ ասի, որ ավելի թանկ հաճույք է որևէ միջոցառմանը ինձ տեսնելը, քան որևէ անվանի այլ երգչին, բայց չեմ էլ կարող ասել, որ այդ առումով ես միջին, կամ դրանից ցածր սանդղակի վրա եմ: Ես ունեմ իմ ինքնգնահատականը, ես մեծացել եմ այնքան, որ ես արժանի եմ ըստ արժանվույն գնահատվելու համար, այն արվեստը և այն արվեստի ծանրությունը, որ ես եմ անում, պետք է բարձր գնահատվի»:

Իսկ ահա այն նկատառմանը, թե կրկեսային արվեստն է գնահատված մեր երկրում, թե հենց Թինա Քեյը, որպես այդ արվեստի արտիս, նկատեց. «Այս ասպարեզը բաականին նեղ շրջանակ է կազմում: Կարծում եմ՝ ես եմ ավելի ուժեղ, դրա համար էլ գնահատված եմ, այլապես նույն հաջողությամբ օպերային երգչուհին էլ, Կոնսերվատորիայի դասախոսն էլ գնահատված չէ: Ես չեմ կոտրվում այս կյանքի ճգնաժամերին, ես չեմ հանձնվում, ես ունեմ իմ ինքնուրույն ես-ը, որով փորձում եմ ապացուցել և ասել՝ «Ես կամ և դուք պարտավոր եք ինձ նայել, որովհետև ես Ձեզ դեռ ասելիք ունեմ»: Այն արտիստը, ով մտածում է, որ չգնհատվեց, ասելիքը տեղ չհասավ, նա կոտրվում և վերանում է, իսկ դա ինձ համար չէ»:

Իր ընտանեկան կյանքի ու ամուսնության շուրջ ծավալվող քննարկումների և բամբասանքների վերաբերյալ էլ Թինա Քեյը նշեց. «Դա ինձ համար փակ թեմա է: Դա իմ անձնական կյանքն և իմ հանդիսատեսին չի վերաբերվում»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին