▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իլհամը ոսկե ձկնիկ է բռնել»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իլհամ Ալիևը հերթական անգամ փչացրեց Նիկոլ Փաշինյանին, նրա իշխանությանը։ Իլհամը նաև մեզ՝ հայերիս փչացրեց, որ անողնաշար իշխանություն ունենք։ Իլհամը, հանձին Նիկոլի, ոսկե ձկնիկ է բռնել, կամ աճեցրել, որ ի բոլոր ցանկությունները կատարի։ Իլհամ Ալիևի սիրտը հիմա ցանկանում է, որ խաղաղության պայմանագիր կնքելու համար Հայաստանը փոխի սահմանադրությունը։ Գլենդելից մի հայ Նոյյան Տապանի ուղիղ եթերում ինձ հարց տվեց՝ Տավուշից 4 գյուղերի հանձնման դեմ լինելով՝ պատերա՞զմ եք ցանկանում։ Ասացի՝ դա 4 գյուղերի հարց չէ, 4 գյուղերին կհաջորդի 4 անկլավների, հետո միջանցքների հանձնումը, հետո 300 հազար ադրբեջանցիների Հայաստա «վերադարձը»։ Մոռացել էի, որ Իլհամը կարող է նաև ՀՀ սահմանադրությունը փոխելու պահանջ դնի։ Հետո էլ կպահանջի Նիկոլից, որ իր և իր հայր Հեյդարի արձանները տեղադրեն Երևանի Հանրապետության հրապարակում»։

***

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կա՞ որևէ մեկը, որ դեռ չի հասկանում պարզ փաստը, որ Ալիևն ընդամենը անհնար է դարձնում ՀՀ քաղաքացիների կողմից Սահմանադրության փոփոխությանը կողմ քվեարկելը, երբ հայտարարում է դրա մասին՝ որպես խաղաղության նախապայման: Ոչ թե ներքին քննարկումների ժամանակ է Նիկոլից պահանջում, որ նա հնարավորինս անաղմուկ ու հարթ առաջ տանի փոփոխությունը, այլ հրապարակային հայտարարում է:
Կա՞ որևէ մեկը, որ դեռ չի հասկանում, որ Ալիևն ամեն գնով չի կնքելու խաղաղության պայմանագիր, քանի դեռ Հայաստանում այնպիսի իշխանություն է, որն իր իշխանությունը պահելու համար պատրաստ է զիջել ամեն ինչ (օրինակ, նոր տարածքներ) և չպահանջել ոչինչ (օրինակ, գերիների վերադարձը)»։

***

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ալիևը հայտարարել է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության, որևէ խաղաղության փաստաթուղթ չի կնքելու:
ալիևը ու նրա կամակատարները մեզ բոլորիս կանգնեցնելու են փաստի առաջ, հրաժարվել մեր անցյալից՝ ՀԱՅ լինելուց։
Էս ամենը վերջ չունի, նվաստացման ու ստորացման անիվը պետք է կանգնեցնել։
Կիրակի, 18:30, Հանրապետության Հրապարակ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին