▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իջևան քաղաքը կարող է դառնալ աղետի գոտի»

Իջևանի «Դենդրոպարկ»-ի համահիմնադիր Մեխակ Սայադյանը գրառում է կատարել իր էջում՝ կցելով տեսանյութ. 

«Իջևան քաղաքը կարող է դառնալ աղետի գոտի։

Ժամանակի ընթացքում բետոնյա կառույցները հասնում են որակային անպիտանելիության։

Այս ամբարտակը, որը կառուցվել է հիդրոշինարարության կանոնների անտեսմամբ, մեկ կամ մի քանի տարուց Իջևանի համար կդառնա աղետ։

Այս պահին "լճի" տարածքում կուտակված է 2֊3 մլն խմ տիղմ, ավազ, այլ կոշտ բերվածք։

Ջրհեղեղը տարեկան կարող լինել է միայն մեկ անգամ, և հայտնի չէ, թե դա երբ տեղի կունենա։

Շատ եմ բարձրաձայնել այս մասին։

Մեկ անգամ ևս ասում եմ.

Ամբարտակը պիտի քանդել, թողել միայն կամուրջը, գետին տալ ազատ հոսք»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին