▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իգոր Կրուտոյի դստեր հարսանիքի ժամանակ Բասկովի հետ դժբախտություն է պատահել

Ռուս կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի դստեր` Վիկտորյա Կրուտայայի` օրերս տեղի ունցեած հարսանիքը, պարզվում է, չի անցել առանց արտառոց դեպքերի: Դեպքը տեղի է ունեցել արարողության հանդիսավարի` երգիչ Նիկոլայ Բասկովի հետ: Օրվա վերջում դուրս գալով հանդիսության սրահից` Ռուսաստանի «ոսկե ձայնը» վայր է ընկել, ինչի հետևանքով վնասել է ճակատը:

Բասկովի կողմից հրապարակված այն լուսանկարը, որում նրա ճակատն ամբողջովին արյան մեջ է թաթախված, իսկական իրարանցում է աջաջացրել նրա երկրպագուների շրջանում: Սակայն փորձելով հանգստացնել իր երկրպագուներին` երգիչը նշել է, որ անհանգստանալու առիթ չկա, քանի որ բժիշկների օգնությամբ արդեն ամեն ինչ անցյալում է:

Հիշեցնենք, որ Իգոր Կրուտոյի դստեր հարսանիքը տեղի է ունեցել ԱՄՆ-ում, որտեղ ներկա են գտնվել ռուսական շոու բիզնեսի ամենահայտնի և հեղինակավոր դեմքերը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին