«Հյուրանոցից գողացել են մեր նվիրյալ տղաներից մեկին»․ Բագրատ Սրբազան
«Էս շենքից գողացել են մեր նվիրյալ տղաներից Բաբկեն Ասրյանին, չգիտեմ՝ ինչ հիմքով, նպատակը՝ վախկոտին գոհացնելն է»,- քիչ առաջ դուրս գալով հյուրանոցից՝ լրագրողներին հայտնեց Բագրատ Սրբազանը։ «Հուսով եմ՝ այսօր գիշերը կամ վաղն առավոտյան ինքն ազատության մեջ կլինի։ Էս հատվածում զվռնող օպերներ կան, չգիտեմ՝ ովքեր են»,- նշեց նա։
***
«Գիշեր, թե ցերեկ այս պատերի տակ զվռնում են օպերատիվ ծառայողներ, արյունով հաց գողացողներ և ուտողներ։ Որտեղ հանդիպեցի, այլևս մեղմ չեմ խոսելու ձեր հետ, դուք չկաք՝ ինչպես ձեր ղեկավարները, դուք հրաման կատարող եք, ստրուկ եք, գերի եք․ մինչև հիմա խաղաղ եմ վերաբերվել, բայց եթե շարունակեք նույն ձևով, կստանաք ավելի ծանր։ Ով սխալ քայլ արեց, հանրային պախարակման է ենթարկվելու։ Գող եք, ուրեմն գողին արժանի պատիժ պետք է ստանաք։ Օպերներ եք, ինչ եք, որ վայրկյանին տեսա, իմացեք՝ կա՛մ փախնելու եք, կա՛մ ստանալու եք»,- հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ բռնել ու տարել են շարժման աջակիցներից Բաբկեն Ասրյանին։
***
Լրագրողները «Անի գրանդ հոթել»-ի մոտից հայտնում են, որ քիչ առաջ միջադեպ է գրանցվել կից փողոցում։ «Բռնել ու տարել են Սրբազանի կողմնակիցներից մեկին, որը պահպանում էր նրա անվտանգությունը, ուղեկցում շարժման առաջնորդին»,- ասում են լրագրողները։
Դիտեք նաև՝
***
***
Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի՞նչ է անում Բագրատ Սրբազանը:
Ջարդում է Ոստիկանապետությունը:
Ձևավորում է լայն հանրային կոնսոլիդացիա:
Մեկուսացնում իշխանությանը իշխանական լծակներից:
Պերմանենտ կասկած ներարկում իշխանական շրջանակներում հենց իշխանության ամրության վերաբերյալ:
Դուք շուրջ երեք տարի սպասել եք քաղաքական առաջնորդության և քաղաքական առաջարկի: Ընդամենը երեք շաբաթ է, որ ունեք և՛ առաջնորդություն, և՛ առաջարկ, որը սիստեմատիկ և վիրաբուժական ճշտությամբ քանդում է իշխանական համակարգը: Քանդում է համբերատար և փոքր հաղթանակներով առանց ձախողման:
Դուք երեք տարի սպասել եք նրան, ինչ Բագրատ Սրբազանը անում է ընդամենը երեք շաբաթում»։