«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՅԴ-ն պատրաստվում է հերթական անգամ իշխանությունից տեղափոխվել ընդդիմություն, եւ իշխանական կոալիցիայում նրա տեղը կզբաղեցնի «Ծառուկյան» դաշինքը:
ՀՅԴ-ին ընդդիմություն ուղարկելու նպատակը այդ կուսակցության ինքնության պահպանումն է:
Վերջին տարիներին ՀՅԴ-ն այնքան անդեմ էր դարձել ու նույնականացվել ՀՀԿ-ի հետ, որ այլեւս դժվար էր մտածել, որ նման կուսակցություն ընդհանրապես գոյություն ունի:
Չնայած այս նոր դերը շատը դաշնակցականների սրտով չէ, բայց իշխանությունը չի թողնի, որ վիտամինների պակասը տանջի 128-ամյա կուսակցությանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում