Որոշ ժամանակ առաջ տեղեկացրել էինք, որ ռուս երգչուհի Վալերիայի և նրա ամուսնու՝ Իոսիֆ Պրիգոժինի ընտանիքում համալրում է սպասվում: Ցավոք, պարզ է դարձել, որ նրանց ընտանիքում դժբախտություն է պատահել: Վալերիան կորցրել է իր և Իոսիֆի առաջնեկին:
«Ցավոք, դա ճիշտ է, մենք կորցրեցինք մեր երեխային: Դա եղել է Վալերիայի հիվանդության հետևանքով, որի ընթացքում կինս ստիպված է եղել օգտագործել տարբեր հակաբորբոքիչներ: Մենք շատ էինք ցանկանում, որ ամեն ինչ լավ ընթանար, և որ Վալերիայի հղիությունը վտանգի տակ չլիներ, այդ իսկ պատճառով էլ չէինք մեկնաբանում կնոջս հղիության մասին լուրերը:
Բժիշկները մեզ հենց սկզբից էին զգուշացրել, որ երեխային կորցնելու վտանգը մեծ է և, ցավոք, դա պատահեց: Սակայն սա չի նշանակում, որ այս թեման մեզ համար այլևս փակ է: Հույս ունեմ, որ մի որոշ ժամանակ հետո մենք կվերադառնանք դրան: Այս ամսիների ընթացքում ես և Վալերիան երջանիկ ենք եղել և որ մենք հետագայում կունենանք մեր համատեղ երեխան, ես անգամ չեմ էլ կասկածում. չէ որ մենք նույնիսկ երեխայի անունն ենք որոշել» ,- պատմել է երգչուհու ամուսին և պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը:
Հղիության երկրորդ ամսում Վալերիան կորցրել է երեխային
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet