Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Սովորաբար հեռուստացույց չեմ նայում, բայց այնպես չի, որ չեմ հետաքրքրվում մեր հեռուստաեթերի ներկա վիճակով: Հաղորդումների յութուբյան տեսանյութերը հաճախ եմ նայում ու եթե անկեղծ, հաջորդ իսկ վայրկյանին ափսոսում ծախսածս ժամանակը:
Այսօր ընկերներիցս մեկն իր պատին կիսվել էր «Երևանն է խոսում» հաղորդման թողարկումով: Թողարկումը հայկական պոեզիայի մասին էր, ու որքան հասկացա` պետք է քննարկվեր արդյո՞ք շատ չի պաթոսը մեր պոեզիայի և ասմունքի մեջ:
Բայց ի՞նչ քննարկում, եթե հաղորդման հյուրերը մեկը մյուսից անկիրթ, անմակարդակ ու լկտի պահվածքով «բանաստեղծուհիներ» ու արվեստի ներկայացուցիչներ են, իսկ հաղորդավարն էլ` քարե արձան Արտակ Վարդանյանը, ով «такой холодный, как айсберг в океане» դեմքով կանգնում է ու միակ բառը, որ արտաբերել է կարողանում «տիկնայք հանգստացեք» ու «ծափահարենք մեր հյուրերին» է:
Նման բան չէի տեսել ու լսել երբևէ: Տիկին Զուրաբյան, Ձեր բառապաշարը, ձեր պահվածքը, փողոցային տղաներն անգամ նման բառեր իրենց թույլ չէին տա: Ես շատ խիստ կմտահոգվեի իմ երեխային «ձեր ասմունքի դպրոց, բերելուց առաջ: Ինչ պետք է դուք նրանց սովորեցնենք: Ինչ է նշանակում «հղի եք ինձնից, ծննդաբերեք, հանգստացեք....»
Ահավոր էր...նայեք ընկերներ ջան:
Հերթական փողոցային մակարդակի գզվռտոցը ԱրմՆյուզի եթերում` հայ փափկասուն «տիկնայք» իրար են հղիացնում ու ծննդաբերում, վերջին բառերով վիրավորում միմյանց, իսկ Արտակ Վարդանյանն ինչպես միշտ, ոչ պրոֆեսիոնալիզմի գագաթնակետին` ծափահարելու կոչեր է անում :
Հիշեցնենք, որ «Երևանն է խոսում» հաղորդման տվյալ թողարկումը նոր չէ և այն դեռ ամիսներ առաջ հասցրել էր մեծ աղմուկ բարձրացնել: