▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համազգային Հանրահավաք՝ Հանրապետության Հրապարակում

Դիտեք նաև՝

«Հանրապետության Հրապարակից կշարժվենք Կառավարական ամառանոց, ակնկալելով հանդիպել քեզ»,- դիմելով Փաշինյանին` հայտարարեց Բագրատ Սրբազանը:

***

«Մենք մի ամիս եղել ենք հանդիպումների և խորհրդակցությունների մեջ։ Հանդիպումներ են անցկացվել բոլոր ոլորտների ներկայացուցիչների, խմբերի հետ՝ քաղաքական կուսակցություններից մինչև հասարակական միավորներ, բուհական, գիտական, մշակութային, տնտեսագիտական շրջանակներ, անվտանգության մասնագետներ, դիվանագետներ, գործարարներ, իրավաբաններ, տարբեր սոցիալական խմբերի, և շատ ու շատ այլոց հետ։

Կա արդեն հստակ ձևակերպված համախոհություն մեր քաղաքական ուժերի և ժողովրդի մոտ, որ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը պետք է լինի նաև վարչապետ:

Սրբազան` վարչապետ, Սրբազան` վարչապետ: Արքեպիսկոպոսի համար սա ծանր որոշում է, բայց սա նաև իր ծառայությունը ի նպաստ ազգի շարունակելու կարևոր միջոց է»,- հանրահավաքի բեմից հայտարարեց արևելագետ, պրոֆեսոր, Արցախի բանակի գնդապետ Գուրգեն Մելիքյանը:

Ի պատասխան ժողովուրդը արձագանքեց ծափահարություններով ու «այոոո» վանկարկումներով:

***

Վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է։

Մենք մի ամիս եղել ենք հանդիպումների և խորհրդակցությունների մեջ։ Հանդիպումներ են անցկացվել բոլոր ոլորտների ներկայացուցիչների, խմբերի հետ՝ քաղաքական կուսակցություններից մինչև հասարակական միավորներ, բուհական, գիտական, մշակութային, տնտեսագիտական շրջանակներ, անվտանգության մասնագետներ, դիվանագետներ, գործարարներ, իրավաբաններ, տարբեր սոցիալական խմբերի, և շատ ու շատ այլոց հետ։

Բոլոր հանդիպումների և քննարկումների մասնակիցների ճնշող մեծամասնությունը եղել է միակարծիք՝ որ

Այդ մարդը, իհարկե, Բագրատ Սրբազանն է։

պրոֆեսոր, արևելագետ Գուրգեն Մելիքյան

***

***

***

***

***

Համազգային հանրահավաք Հանրապետության հրապարակում։ Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է․ Իրադարձությունների զարգացմանը հետևեք նաև  Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։

***

«Մենք այստեղ այլևս ասելիք ու սպասելիք չունենք, ամեն ինչ ասված է, եթե տղամարդկություն ունի, եթե կարծում է, որ դեռ ասելու բան ունի մեր երկրում, կգա, կհանդիպի, եթե ոչ, ստիպված կլինի հանդիպելու: Հիմա Դեմիրճյան փողոցով վերադառնում ենք Հանրապետության հրաապարակ, որպեսզի վաղվը առավոտվա մեր հստակ գործողությունների մասին խոսենք, պայմանավորվենք, որ մեր ամբողջ ուժով ու ներդրումով անհնազանդության գործողություններն անենք: Ես կասեմ` ինչպես են բաժանվելու մեր գործողությունները: Ես ինքս լինելու եմ այնտեղ»,- ասաց Բագրատ Սրբազանը վարչապետի կեցավայրի դիմաց:

Նշենք, որ մինչև Հանրահավաքի մեկնարկն անցկացվել է երթ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բագրատ Սրբազանը հայտարարել էր, որ այսօր նախատեսված հանրահավաքը կայանալու է և հորդորել էր Տավուշի և Լոռիի բնակիչներին չմասնակցել հանրահավաքին, քանի որ իրենց առաքելությունն այսօր իրենց տներում է՝ ինտենսիվ անձևներից վնասված քաղաքներում ու գյուղերում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին