▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՐՇԵՋՆԵՐԸ ՍԵՐԻԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՏԵՍԱՐԱՆ ԵՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ

Այսօր վերջապես հասկացա թե ինչի համար է մեր հիշեջ ծառայությունը: Ինձ մի ժամանակ թվում էր, թե նրանք ուղղակի այրված տների տերերին մխիթարելու համար են գնում: Բայց այսօր ամեն ինչ ինձ պարզ դարձավ:

Երեկոյան ժամը իննի մոտակայքում անցնում եմ, տեսնեմ երկու հիշեջ մեքենա է կանգնած` լռիվ անձնակազմով, պոլնի էպիկիռովկա հագնված` սաղավարտներով, բանով... Նայեցի շուրջս. ոչ կրակ, ոչ բոց, ոչ ծուխ: Մտածում եմ` վերջապես տղաները ժամանակին են հասել: Փառք ու պատիվ մեր հրշեջ ծառայությանը:

Հ.Գ. Իհարկե հետո պարզվեց, որ ուղղակի սերիալներից մեկի նկարահանումների համար ռոմանտիկ սիրային տեսարան էր պետք նկարել անձրևի տակ և երկու հիշեջ ընդամենը ջուրը երկինք էին պահում, որ այն անձրևի կաթիլների տեսքով իջնի և մարի համբուրվող սիրահարների հոգու հուրը: Իսկ մնացած անձնակազմը «դժվար ապրուստ» դեմքերով նստած սպասում էին «մարտական օպերացիայի ավարտին»:

 

ԿԱՐԵՆ ԱՆՏԻՆՅԱՆԻ ԳՌԱՐՈՒՄԸ`  ֆեյսբուքյան իր էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին