«Նոյ» ֆիլմի անձնակազմը այցելել է Հռոմի պապին՝ օրհնություն ստանալու ֆիլմի լայնամասշտաբ ցուցադրության համար:
Հայտնի է, որ ֆիլմը տաբնույթ ռեակցիա է ստեղծել հավատացյալների շրջանում:
Շատերը կարծում են, որ Աստվածաշնչի նման կինոմեկնաբանությունն անթույլատրելի է: Ռասել Քրոուն բավականին երկար ժամանակ փորձում էր պայմանավորվել Պապի հետ հանդիպման համար նույնիսկ սոցիալական կայքերի միջոցով, սակայն պատասխան այդպես էլ չէր ստացել:
Հանդիպումն, այնուամենայնիվ, կայացել է, սակայն Հռոմի պապն այդպես էլ չի օրհնել ֆիլմը՝ հակառակ Ռասել Քրոուի և Արոնոֆսկու ջանքերին:
Վատիկանի ներկայացուցիչները հայտնել են, որ Ֆրանցիսկոս պապն ուղղակի ֆիլմեր չի դիտում:
Հռոմի պապը չի օրհնել «Նոյ» ֆիլմը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet