Հանրապետության հրապարակում խաղաղ ակցիա իրականացնող «Սրբազան պայքարի» աջակիցներից 2–ին՝ Լուսինե Գրիգորյանին և Արթուր Դեմիրճյանին, ոստիկանները բերման են ենթարկել։
Ակցիայի թեման Մայր աթոռում այսօր սպասվող հավաքն ու միասնական աղոթքն է եղել։ Ակցիայից հետո նրանք պետք է մեկնեին Էջմիածին, հայտնում է «Սրբազան պայքար» էջը։


