▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հրապարակում եմ եղբորս նկատմամբ բռնի ուժ գործադրելու տեսաձայնագրությունը»․ Ռոման Երիցյան

Թարմացված․ Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը․ «72 ժամը լրանալու հիմքով Արամն ազատության մեջ է։ Կալանավորման հարցով դատարանի որոշումը կհրապարակվի քիչ հետո»։

***

Պարեկների ու ոստիկանների կողմից խոշտանգված արցախցի Արամ Երիցյանի եղբայրը՝ փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ կալանավորման միջնորդությունը լրիվությամբ մերժվեց, իսկ ձերբակալումն էլ ճանաչվեց ոչ իրավաչափ։

«Դատավոր Նելլի Բաղդասարյանի իրականացրած արդարադատությունն ուղղակի անգնահատելի է»,- գրել է նա։

Փաստաբան Ռոման Երիցյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Հրապարակում եմ արգելված վայրում կանգառ կատարելու պատճառով եղբորս նկատմամբ բռնի ուժ գործադրելու տեսաձայնագրության մեզ հետաքրքրող հատվածները։
Ուշադրություն․ քննիչը չի տրամադրել մյուս պարեկային ծառայողի (տուժող ճանաչված պարեկային ծառայողի) տեսաձայնագրող սարքի տեսաձայնագրությունը, քանզի պարեկային ծառայությունից նրան գրությամբ պատասխանել են, որ նշված սարքը եղել է անջատված վիճակում։ Ըստ մեզ, տեսաձայնագրությունը թաքցնելու պատճառն այն է, որ դրանով հստակ լսվում է՝ ինչ բնույթի հայհոյանքներ են հնչեցվում եղբորս ու բոլոր արցախցիների հասցեին, ինչպես նաև հստակ երևում՝ ինչ բնույթի բռնություն է կիրառվում եղբորս նկատմամբ՝ նրան աստիճաններով ոստիկանության բաժնի երկրորդ հարկ տեղափոխելիս։ Այս ամենը ցավոք արձանագրված չէ սույն տեսաձայնագրությամբ, քանզի դրա հեղինակը, այսինք՝ պարեկային ծառայողը, ոստիկանության բաժնում եղբորս երկրորդ հարկ տեղափոխելու գործողությանը չի մասնակցել։
Այնուամենայնիվ, մեկնաբանություններում տեղադրված լուսանկարից հստակ երևում է, որ մյուս պարեկային ծառայողի տեսաձայնագրող սարքն ևս եղել է միացված վիճակում։ Ավելին՝ տուժող ճանաչված պարեկային ծառայողն իր ցուցմունքով հստակ նշել է, որ իր տեսաձայնագրող սարքը եղել է միացված վիճակում։
Հիշեցնում եմ, որ եղբորս կալանավորման հարցը կքննարկվի կիրակի օրը՝ ժամը 12։00-ին։ Հասցե՝ ք․ Երևան, Արաշակունյաց 24/1։ Դատավոր՝ Նելլի Բաղդասրյան։
Բոլորիդ ներկայությունը պարտադիր է»։

Տեսանյութն՝ Asekoseam-ի տելեգրամյան ալիքում

***

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին